Չեմ հավատում, որ նա 1000 գոլ կխփի․ Ռոմարիո

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն խոսել է պորտուգալացի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ կարիերայի ընթացքում 1000 գոլի շեմին հասնելու հնարավորությունների մասին։

«1000 գոլ խփելն իրատեսական չէ, քանի որ նրա կողքին մարդ չկա։

Հիմա եթե Ռոմարիոն լիներ նրա կողքին… Այո, նա արդեն 800 գոլ է խփել, բայց արդեն 37 տարեկան է։ Այդ պատճառով ես չեմ հավատում, որ նա կարող է 1000 գոլ խփել»,- մեջբերում է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստին O Jogo-ն։

Կրիշտիանուն ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է: