Յուվենտուսը տրանսֆերային առաջարկ է արել Ատալանտային

Կոլումբիացի հարձակվող Լուիս Մուրիելը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ատալանտային», հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» դիտակետում։

«Ծեր սինյորան» արդեն տրանսֆերային առաջարկ է արել «Ատալանտային»՝ 31-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Calciomercato-ն։

Իր հերթին «Ատալանտան» պատրաստ է բաժանվել հարձակվողից, եթե նրա տրանսֆերի համար վճարեն 15 միլիոն եվրո։ Լուիսի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ։

Իտալիայի առաջնության վերջին մրցաշրջանում Մուրիելը մասնակցել է 27 հանդիպման՝ խփելով ինը գնդակ և կատարելով ութ գոլային փոխանցում։