Թիմում բոլորը հարգում են նրան․ Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակվել կիսապաշտպան Մարտին Էդեգորը։

«Մարտինը մեզ հետ մարզվում է 18 ամիս և, իմ կարծիքով, նա ֆուտբոլիստ է, ով հիանալի կերպով ներկայացնում է այս ֆուտբոլային ակումբի արժեքները։

Թիմում բոլորը հարգում են նրան, նրանով հիանում է ողջ անձնակազմը, նա փորձ ունի, չնայած այն հանգամանքին, որ նա 23 տարեկան է, ազգային հավաքականում ևս ավագն է։ Նա կիրք ունի խաղի նկատմամբ, որը ցույց է տալիս ամեն օր:

Այնպես որ, ես շատ ուրախ եմ, որ ունեմ նրա նման խաղացող: Նրան դուր է գալիս այս պատասխանատվությունը, և նա աջակցության կարիք կունենա, բայց, իհարկե, դա նույնպես շատ կարևոր է նրա համար»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։