Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուկ Շոուն խփել է Եվրոպայի առաջնությունների եզրափիչների պատմության ամենաարագ գոլը՝ Իտալիայի հետ խաղում գոլի հեղինակ դառնալով հանդիպման 117-րդ վայրկյանին:
Շոուն գերազանցել է իսպանացի հարձակվող Չուս Պերեդայի գոլը, որը 1964 թվականին ԽՍՀՄ հավաքականի դարպասը գրավել է 5:04 րոպեին:
Ի դեպ, Շոուի խփած գոլը Անգլիայի հավաքականի միակ հարվածն է դարպասին ամբողջ առաջին կեսի ընթացքում: Իտալացիներն իրենց հեթին 6 հարված են կատարել դարպասի ուղղությամբ:
ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: