Մոնցան հետաքրքիր տրանսֆեր է նախատեսում

Արգենտինացի կենտրոնական հարձակվող Մաուրո Իկարդին, ով ՊՍԺ-ում կայուն խաղային պրակտիկա չի ստանում, կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն։

Fichajes-ի տեղեկություններով՝ 29-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է իտալական Ա Սերիայի նորեկ «Մոնցան»։

Ակումբը, որը պատկանում է Սիլվիո Բեռլուսկոնիին, ակնկալում է, որ 2022/2023 մրցաշրջանի համար կվարձակալի արգենտինացի հարձակվողին։

Ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություն էր տարածվել Դորտմունդի «Բորուսիայի» և Լոնդոնի «Արսենալի» կողմից Մաուրոյի նկատմամբ հետաքրքրության մասին, սակայն բանն այդպես էլ չհասավ նույնիսկ բանակցությունների։

Նախորդ մրցաշրջանում արգենտինացին Լիգա 1-ի 24 խաղում խփել է չորս գոլ: