Ես Ռուդիգերի փոխարինողը չեմ, ես Կուլիբալին եմ․ Կուլիբալի

Կալիդու Կուլիբալին ասել է, որ չի եկել «Չելսի»՝ փոխարինելու Անտոնիո Ռուդիգերին։

Գերմանացի պաշտպանը լոնդոնյան ակումբից Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Անտոնիոն շատ լավ խաղացող է։ Ես գիտեմ, թե ինչ է նա արել «Չելսիի» համար: Ես նրա դեմ խաղացել եմ, երբ նա «Ռոմայում» էր: Նա շատ բան արեց «Չելսիի» համար, և ես ուրախ էի նրա համար, երբ նա տեղափոխվեց «Ռեալ», բայց դա ինձ վրա ճնշում չի գործադրում:

Ես չեմ ուզում լինել այն տղան, ով կփոխարինի Ռուդիգերին: Ես Կուլիբալին եմ, այլ խաղացող, ոչ նույն խաղացողը, ես նրա նման չեմ խաղում: Ես ունեմ տարբեր հմտություններ, այլ ոճ, տարբեր պատկերացումներ ֆուտբոլի մասին»,- մեջբերում է ֆուտբոլիստին լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը: