Բրազիլական ակումբը հետաքրքրված է Ռոնալդուի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է «Կորինտիանսի» հետաքրքրությունների շրջանակում։

Այս մասին հայտնել է բրազիլական ակումբի նախագահ Դյուիլիո Մոնտեյրոն։

«Կցանկանա՞մ թիմում տեսնել Ռոնալդուին։ Այո՛, այդպես է։ Ես երազում եմ այդ մասին: Ես պարտավորված եմ զգում փորձել այն ամենը, ինչը կարող է ավելի լավ լինել «Կորինտիանսի» համար:

Արդյոք դա կստացվի, թե ոչ, ես չգիտեմ: Մենք չենք փորձել, նման հնարավորություն չի եղել։ Բայց մենք հսկում ենք իրավիճակը: Միգուցե, նա ցանկանո՞ւմ է խաղալ Բրազիլիայում. ինչո՞ւ և ոչ․․․»,- ասել է Մոնտեյրոն Ulissescast-ին։