Մերտենսը հրաժարվել է Յուվենտուսի առաջարկից՝ Նապոլիի նկատմամբ հարգանքից ելնելով

Հարձակվող Դրիս Մերտենսը չի միանա «Յուվենթուսին», չնայած ակումբի կողմից հետաքրքրությանը:

Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, բելգիացի ֆուտբոլիստը հրաժարվել է թուրինյան ակումբի առաջարկից՝ ելնելով «Նապոլիի» նկատմամբ հարգանքից, որը համարվում է բյանկոներիների հիմնական մրցակիցը:

«Յուվենտուսը» Մերտենսին առաջարկել է 5 միլիոն եվրո աշխատավարձ և երկու տարվա պայմանագիր։

Մերտենսը նեապոիտանական թիմում հանդես է եկել 2013 թվականից և հեռացել է այս ամառ՝ պայմանագրի ավարտից հետո։ Դրիսը ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է, որի կազմում անցկացրած 397 խաղում դարձել է 148 գոլի հեղինակ։