ՊՍԺ-ն կփորձի խառնել Բարսելոնայի ծրագրերը

«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի ծառայություններով:

Ըստ լրագրող Ադրիեն Գրենյեի՝ պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերն այժմ ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ն։

Փարիզյան ակումբը պատրաստ է խաղացողի համար վճարել մոտ 80-85 մլն եվրո։ «Մանչեսթեր Սիթին» պորտուգալացու տրանսֆերի համար կպահանջի մոտ 100 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիլվան դեմ չէ միանալ «Բարսելոնային»։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք ինքը՝ խաղացողը, հետաքրքրվա՞ծ է ՊՍԺ տեղափոխությամբ։