Տասը արկղ շշալցված ջուր՝ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց

Նախորդ շաբաթ երիտասարդ ֆուտբոլիստ Ահմեդ Համամը Հայֆայի «Հապոելից» տեղափոխվեց Բեեր Շևայի «Հապոել»։

Ըստ իսրայելական Sport5-ի՝ տրանսֆերը կատարվել է ոչ միայն փողի դիմաց։

Բացի 40,000 շեկելից (մոտ 11,500 եվրո), Բեեր Շևայի ակումբը գործարքի շրջանակում Հայֆայի ակումբին փոխանցել է տասը արկղ շշալցված ջուր։

Նշենք, որ Իսրայելի գործող չեմպիոնը Հայֆայի «Մաքաբին» է։