Պաշտոնական․ Միլանը նորեկ ունի

«Միլանը» հայտարարել է «Բրյուգեի» կիսապաշտպան Շառլ դե Կետելարեի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 21-ամյա բելգիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Կիսապաշտպանը միլանյան ակումբում հանդես կգա 90-րդ համարի ներքո։

2021/22 մրցաշրջանում Դե Կետելարեն բելգիականա ակումբի կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։