Դոնարուման ԵԱ/ԱԱ մրցաշարերի եզրափակիչների 3-րդ ամենաերիտասարդ դարպասապահն է

Եվրո-2020-ի եզրափակչում Իտալիան հանդիպել է Անգլիային։

Իտալիայի հավաքականի կազմում եզրափակչին առաջին րոպեներից մասնակցում է դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։ Նա դարձավ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների եզրափակչի ամենաերիտասարդ դարպասապահը։ Այսօրվա դրությամբ նա 22 տարեկան, 136 օրական է։

Ավելի երիտասարդ տարիքում ԵԱ/ԱԱ որոշիչ խաղին դաշտ են դուրս եկել միայն իսպանացի դարպասապահ Խոսե Անխել Իրիբարը 1964 թվականին և արգենտինացի դարպասապահ Խուան Բոտասոն՝ 1930-ին։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: