Կատալոնական «Բարսելոնան» մտադիր չէ այս ամառ դադարեցնել տրանսֆերային արշավը և հետաքրքրություն է ցուցաբերում ևս մեկ խաղացողի նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կատալոնական ակումբը հետաքրքրված է Բիլբաոյի «Աթլետիկի» պաշտպան Ինիգո Մարտինեսով։
Կատալոնական ակումբը պատրաստ է 31-ամյա իսպանացու համար վճարել 15 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին արդեն կապվել է «Աթլետիկի» գործադիր տնօրեն Ջոն Բերասատեգիի հետ և տրանսֆերային առաջարկ արել:
Բիլբաոյի ակումբը պաշտպանի համար ցանկանում է առնվազն 50 միլիոն եվրո ստանալ, ուստի գործարքը քիչ հավանական է թվում: Այնուամենայնիվ, Մարտինեսն ինքը շատ է ոգևորված կատալոնացիների հետաքրքրությամբ և ճնշում կգործադրի «Աթլետիկի» վրա, որպեսզի բասկերը բաց թողնեն իրեն: