Չորս երկիր համատեղ հայտ է ներկայացրել ԱԱ-2030-ը ընդունելու համար

Ուրուգվայը, Արգենտինան, Պարագվայը և Չիլին պաշտոնապես ներկայացրել են իրենց համատեղ հայտը 2030 թվականի Աշխարհի առաջնությունն ընդունելու համար:

Արարողությունը տեղի է ունեցել Մոնտեվիդեոյի «Սենտենարիո» մարզադաշտում, որտեղ Ուրուգվայը 4-2 հաշվով հաղթել է Արգենտինային 1930 թվականին պատմության մեջ առաջին Աշխարհի առաջնության եզրափակիչում։

«Աշխարհի բազմաթիվ առաջնություններ կլինեն, բայց մեկ անգամ է այն դառնում է 100 տարեկան, և մրցաշարը պետք է տուն վերադառնա», – ասել է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONMEBOL) նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը:

Չորս երկրների համատեղ հայտի կարգախոսն է «Միասին 2030»։

Հարավային Ամերիկայի հայտի մրցակիցներից մեկը կլինի Իսպանիայի և Պորտուգալիայի համատեղ հայտը: