Կյելինին Եվրոպայի առաջնությունների պատմության ամենատարեց ավագն է

Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին (36 տարեկան և 331 օրական) դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության ամենատարեց ավագը՝ շրջանցելով Ջանլուիջի Բուֆոնին, որը Եվրո-2012-ի եզրափակչին խաղացել է Իսպանիայի դեմ (34 տարեկան 154 օրական):

Այս մրցաշարում Կյելինին 4 խաղի է մասնակցել՝ վնասվածքի պատճառով բաց թողնելով Ուելսի և Ավստրիայի դեմ:

Կենտրոնական պաշտպանի համար այս խաղը 95-րդն է ազգային հավաքականի մարզաշապիկով:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: