Հոլանդը մտածեց, որ մենակ կլինի ԱՊԼ-ում, իսկ հետո վան Դեյկը մոտեցավ նրան և ասաց․․․ Ագուերո

Սերխիո Ագուերոն մեկնաբանել է Էրլինգ Հոլանդի նորամուտը «Մանչեսթեր Սիթիում»:

22-ամյա հարձակվողը մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմում էր Անգլիայի Սուպերգավաթի «Լիվերպուլի» դեմ խաղում (1:3) և այդ խաղում աչքի չի ընկել գոլով։

«Նա չափազանց սովոր է Գերմանիային։ Հոլանդը մտածեց, որ ինքը մենակ կլինի ԱՊԼ-ում, իսկ հետո վան Դեյկը մոտեցավ նրան և ասաց. «Բարի գալուստ Պրեմիեր լիգա»,- մեջբերում է Ագուերոյին Mirror-ը :

Հիշեցնենք, Էրլինգն այս ամառ է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։