Հավատում եմ, որ Ատլետիկոն կդառնա չեմպիոն․ Կունյա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մատեուշ Կունյան խոսել է Լա լիգայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարում իր թիմի հնարավորությունների մասին։

«Մենք պետք է մեր լավագույն որակները ցուցադրենք առաջին տուրում։ «Ատլետիկոն» պետք է անցնի ամբողջ մրցաշրջանն առանց մեծ անկումների: Յուրաքանչյուր խաղում պետք է խաղալ երեք միավորի համար:

Մենք գիտենք, որ ուժեղ մրցակիցներ ունենք՝ ի դեմս «Ռեալի» և «Բարսելոնայի», բայց մեր թիմը լավ է պատրաստված մրցաշրջանին։ Մենք հիանալի խաղացողներ և հիանալի մարզիչ ունենք: Հավատում եմ, որ «Ատլետիկոն» կդառնա չեմպիոն»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Նախորդ մրցաշրջանում «Ատլետիկոն» դարձավ Լա լիգայի բրոնզե մեդալակիր։