Պաշտոնական․ Ռեմսին նոր ակումբ ունի

«Նիցայի» մամուլի ծառայությունը հայտարարել է Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմսիի հետ պայմանագիր կնքելու մասին։

31-ամյա կիսապաշտպանը, ով հայտնի է «Արսենալում» և «Յուվենտուսում» իր ելույթներով, ֆրանսիական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Ռեմսին նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրեց «Ռեյնջերսում»:

Այս ամառ նա և թուրինյան ակումբը համաձայնության եկան ֆուտբոլիստի պայմանագիրը խզելու հարցում և Ռեմսին ստացավ ազատ գործակալի կարգավիճակ։