Նյուքասլը 50 մլն եվրո է առաջարկել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց

«Նյուքասլը» բարելավել է «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի համար տրանսֆերային առաջարկը:

Ինչպես հայտնում է Daily Telegraph-ի լրագրող Լյուկ Էդվարդսը, «կաչաղակներն» այժմ պատրաստ են 25-ամյա կիսապաշտպանի համար վճարել 50 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ներառյալ բոնուսները։

«Նյուքասլը» նախկինում 40 միլիոն ֆունտ էր առաջարկել Մեդիսոնի համար։

Նախորդ մրցաշրջանում Մեդիսոնը «Լեսթերի» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։