Պաշտոնական․ Ռեալի ֆուտբոլիստը տեղափոխվեց Խետաֆե

Հարձակվող Բորխա Մայորալը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց «Խետաֆե»։ Այս մասին հաղորդում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը։

25-ամյա Մայորալը պայմանագիր է կնքել «Խետաֆեի» հետ հաջորդ հինգ մրցաշրջանների համար։

Բորխա Մայորալն արդեն վարձավճարով հանդես է եկել «Խետաֆեի» կազմում 2021/2022 մրցաշրջանի երկրորդ կեսում։ Անցկացրած 18 հանդիպումներում հարձակվողը խփել է վեց գնդակ և մեկ արդյունավետ փոխանցում կատարել:

Նշենք, որ Բորխա Մայորալը Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի սան է։