Ռոնալդոն խոսել է Ինտերի՝ Ա Սերիայի չեմպիոն դառնալու հավանակնության մասին

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն գնահատել է Ա Սերիայի նոր մրցաշրջանում ոսկե մեդալների համար պայքարելու «Ինտերի» հնարավորությունները։

«Նախորդ մրցաշրջանում «Ինտերը» կարող էր նվաճել սկուդետոն։ Ասենք, որ ինչ-որ պահի նա գործնականում մոտ էր դրան։ Եվ հիմա Լուկակուն վերադարձել է։ Նա և Լաուտարոն գրեթե կատարյալ զույգ են:

«Ինտերը» կորցրեց սկուդետոն՝ պարտվելով դերբիում և սխալ անցկացնելով երկու դժվար ամիսները. նման պահերին քաջություն է պահանջվում դժվար հանդիպումներում հաղթելու համար, այլ ոչ թե ոչ-ոքի:

Պետք է հույսը դնել ինչ-որ մեկի վրա. ավելի հեշտ է հույս դնել այնպիսի մեծ խաղացողի վրա, ինչպիսին Լուկակուն է»,- Ռոնալդոյին է մեջբերում La Gazzetta dello Sport-ը: