Բարսելոնան կխզի պայմանագիրն իր ֆուտբոլիստի հետ

«Բարսելոնան» կխզի պայմանագիրը հարձակվող Մարտին Բրեյթվեյթի հետ, հայտնում է AS-ը։

31-ամյա դանիացու գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ 

Բրեյթվեյթը կատալոնական ակումբին միացել է «Լեգանեսից»՝ 2020 թվականի փետրվարին, 18 միլիոն եվրոյի դիմաց։ Ընդհանուր առմամբ, հարձակվողը «Բարսելնոայի» կազմում անցկացրել է 57 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը Դանիայի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։