Սիմեոնեն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Դիեգո Սիմեոնեի ավագ որդին՝ Ջովանի Սիմեոնեն, մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»:

Ինչպես հայտնում է Marca-ն, «Բորուսիան» առաջ է անցել մրցակիցներից 27-ամյա արգենտինացու հետ պայմանագիր կնքելու համար պայքարում:

Սեբաստիան Ալերի անժամկետ բացակայությունը, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել, մեծացրել է Դորտմունդում մեկ այլ հարձակվողի կարիքը, և նրանք այս շաբաթ ներկայացուցիչներ կուղարկեն Իտալիա՝ գործարքը վերջնականապես ձևակերպելու համար:

Նախորդ մրցաշրջանը լավագույնն էր Ջովանի Սիմեոնեի պրոֆեսիոնալ կարիերայում՝ Ա Սերիայում նա խփել է 17 գոլ։