🎥 Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստուհիները ընդհատել են մարզչի ասուլիսը՝ երգելով ու պարելով նորխուժելով ասուլիսների սրահ

Ֆուտբոլի Անգլիայի կանանց հավաքականը շարունակում է առաջին հաղթանակը տոնել Եվրոպայի առաջնությունում։

Հուլիսի 31-ին Անգլիայի հավաքականը Եվրո-2022-ի եզրափակչում հաղթեց Գերմանիայի ընտրանուն (2:1):

Պարգևատրման արարողությունից հետո ֆուտբոլիստները ներխուժել են մամուլի ասուլիսների սրահ, որտեղ այդ պահին լրագրողների հետ զրուցում էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Ուիգմանը։ Ներխուժելով սրահ Բրիտանիայում հայտնի «It’s coming home» երգով, նրանք սկսեցին պարել, իսկ ոմանք նույնիսկ բարձրացան սեղանի վրա:

Կարճ ելույթից հետո մարզիկները լքեցին մամուլի սրահը՝ շարունակելով տոնել իրենց հաղթանակը։