Որպես երկրպագու կցանկանայի այցելել այդ մարզադաշտ․ Մյուլեր

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է այն մասին, թե որ ակումբներն են իրեն դուր գալիս ԱՊԼ-ում։

«Ես հաճույքով եմ դիտում «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումները:

Բայց եթե ես երկրպագու լինելու հնարավորություն ունենայի, ապա կցանկանայի այցելել «Լիվերպուլի» մարզադաշտ՝ Էնֆիլդ»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Նշենք, որ Մյուլերը մյունխենյան ակումբի սան է և իր ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է միայն գերմանական գրանդի կազմում։