Մեթյու Մակքոնահին կնկարահանվի ֆուտբոլի մասին ֆիլմում

Մեթյու Մակքոնահին կնկարահանվի «Դալլաս Սթինգ» կանանց ֆուտբոլի թիմի մասին ֆիլմում, հայտնում է Deadline-ը։

Ֆիլմը հիմնված է լինելու ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող կանանց առաջին միջազգային մրցաշարում ԱՄՆ-ը ներկայացրած թիմի իրական պատմության վրա։

Լինելով մրցաշարի աութսայդերը՝ թիմը դարձավ չեմպիոն՝ հաղթելով Ավստրալիայի, Չինաստանի և Իտալիայի թիմերին։

Սցենարը գրելու են Լիզ Ֆլահիվը և Կարլի Մենշը։ Ֆիլմի ռեժիսորն է Կարի Սքոգլանդը։ Մակքոնահին ֆիլմում կմարմնավորի մարզիչ Բիլ Քինդերին։