Ֆերգյուսոնը մոտ է ՄՅՈՒ վերադառնալուն

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուն.

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մասնագետը կգլխավորի անգլիական ակումբի վերլուծական բաժինը, որն աջակցություն ու խորհուրդներ կտրամադրի ղեկավարությանը։

Բաժանմունքում կլինեն նաև ակումբի նախկին գործադիր տնօրեն Դեյվիդ Գիլը, թիմի նախկին ավագ Բրայան Ռոբսոնը և ակումբի սպորտային տնօրեն Ջոն Մուրթոնը:

Ֆերգյուսոնը 80 տարեկան է և ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր մարզիչներից է։ Շոտլանդացին գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 1986-ից 2013 թվականներին, նրա հետ անգլիական ակումբը դարձել է Պրեմիեր լիգայի 13-ակի չեմպիոն։