Կարծում եմ՝ Մեսսին արժանի է Բարսելոնայում խաղալու երկրորդ հնարավորությունը ստանալուն․ Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պետք է վերադառնա կատալոնական ակումբ։

Մեսսին ՊՍԺ-ին միացավ 2021 թվականի ամռանը՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի ավարտից հետո։

«Ես արդեն ասել եմ, որ հիմա Մեսսիի տրանսֆերի մասին մտածելը ուտոպիա կլինի։ Ես ուզում էի, որ Մեսսին չհեռանա «Բարսելոնայից»։

Կարծում եմ, որ նա արժանի է երկրորդ հնարավորության, բայց հաջորդ տարի: Նա պայմանագիր ունի այլ ակումբի հետ»,- մեջբերում է Չավիին Marca-ն։