Ֆարերյան կղզիների «Կլակսվիկ» ակումբի մամուլի ծառայությունը կատակել է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի վերաբերյալ։
Վերջին մեկ ամսվա ընթացքում մամուլում շատ է խոսվում պորտուգալացի հարձակվողի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու ցանկության մասին։
«Մենք Ռոնալդուի համար առաջարկեցինք մեր լավագույն 20 ոչխարները: Մենք սպասում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» պատասխանին»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ գործող պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուին կապում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ևս մեկ մրցաշրջանով:
