Ինտերի հարձակվողը մոտ է Ատալանտա տեղափոխվելուն

«Ինտերի» հարձակվող Անդրեա Պինամոնտին մոտ է «Ատալանտա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ Բերգամոյի ակումբը 23-ամյա իտալացու համար առաջարկում է 15 միլիոն եվրո, սակայն «ներաձուրիները» ցանկանում են իրենց խաղացողի համար ստանալ առնվազն 20 միլիոն։

Այդուհանդերձ, «Ատալանտայի» ղեկավարությունն արդեն պայմանավորվել է հենց իր՝ ֆուտբոլիստի հետ, և գործարքն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է միայն համաձայնության գալ ակումբի հետ։

Նախորդ մրցաշրջանը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Էմպոլիում»՝ 37 խաղում դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt պորտալը Պինամոնտիի տրանսֆերային արծեքը գնահատում է 20 միլիոն եվրո։