Չելսիի ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Ա Սերիա

Հռոմի «Լացիոն» հույս ունի ձեռք բերել «Չելսիի» ձախ պաշտպան Էմերսոն Պալմիերին, ով շատ է դուր գալիս թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:

Այս մասին հայտնում է Il Messaggero-ի իտալական հրատարակությունը։

Նախորդ մրցաշրջանը Էմերսոն Պալմիերին վարձավճարով անցկացրեց «Լիոնում», որը մրցաշրջանի վերջում չգնեց բրազիլական ծագումով իտալացու տրանսֆերը։

Հիշեցնենք, որ Էմերսոնն աշխատել է Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ «Չելսիում»․ նրանք միասին հաղթել են Եվրոպա լիգան 2018/19 մրցաշրջանում։