Ցանկանում եմ, որ Մեսսին կարիերան ավարտի Բարսելոնայի մարզաշապիկով․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ցանկանում է՝ Լիոնել Մեսսին ավարտի կարիերան կատալոնական ակումբում:

«Ակնհայտ է, որ Լեոյի դարաշրջանը «Բարսայում» չավարտվեց այնպես, ինչպես մենք բոլորս կցանկանայինք:

Այդ ամենի համար պատասխանատվություն եմ զգում: Բայց ես կարծում եմ, որ սա ժամանակավոր ավարտ է, և մենք կիրականացնենք մեր ձգտումը։ Մենք նրա նկատմամբ հստակ պարտավորություն ունենք, և ես կցանկանայի, որ նրա կարիերայի ավարտը լիներ «Բարսելոնայի» մարզաշապիկով»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում As-ը։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին կատալոնական ակումբի համակարգում էր 2000-ից 2021 թվականներին, որից հետո հեռացավ ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ։