Չավին արժանի է այս տրանսֆերներին. Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի տեղափոխությունը «Սևիլիայից»:

«Շատ ուրախ եմ, որ կարողացանք իրականացնել այս տրանսֆերը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ խաղացողները ցանկանում են գալ մեր թիմ, նույնիսկ եթե նրանց ավելի ցածր աշխատավարձ առաջարկեն։

Չավին արժանի է այս տրանսֆերներին։ Մենք ուժեղ թիմ ենք կառուցում։ Երբ խաղացողը ցանկանում է գալ Բարսա, նա գործնականում չի մտածում և դա շատ է օգնում բանակցություններում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում As-ը։

Երեկ կատալոնական ակումբը պաշտոնապես հայտարարել է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը կարժենա 50 մլն եվրո, գումարած՝ 5 մլն եվրո բոնուսների տեսքով։

2021 թվականի հունիսին Կունդեն առաջին անգամ խաղաց Ֆրանսիայի ազգային հավաքականում։ Պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում։