Միլանը մոտ է նոր տրանսֆեր ձևակերպելուն

«Բրյուգեի» կիսապաշտպան Շարլ դե Կետելարեն մոտ է «Միլան» տեղափոխվելուն:

Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի՝ ակումբների միջև բանակցությունները վերջնական փուլում են, գործարքը գնահատվում է 35 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։

Գործընթացն արագացնելու համար ֆուտբոլիստն ինքը որոշել է զիջումների գնալ ռոսոներիներին աշխատավարձի հարցում և 2,5 միլիոն եվրոյի փոխարեն կստանա 2,2 միլիոն, պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2027 թվականը։

Նախորդ մրցաշրջանում դե Կետելարեն Բելգիայի առաջնությունում անցկացրել է 39 հանդիպում և կատարել է 22 գոլային փոխանցում։