Նա թիմի սիրտն ու հոգին է․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմի կարևոր մասն է համարում հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուին։

«Ֆիրմինուն մեզ համար կարևոր է, նա այս թիմի սիրտն ու հոգին է: Ամեն ինչ իսկապես լավ է: Նա կարևոր է մեզ համար»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա բրազիլացին կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։

Հիշեցնենք, որ նա «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից՝ տեղափոխվելով «Հոֆենհայմից»: Ֆիրմինուի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է մեկ տարուց։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 32 մլն եվրո։