Դա միակ տիտղոսն է, որը մեզ պակասում է․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր թիմին պակասում է Չեմպիոնների լիգայի տիտղոսը:

«Չեմպիոնների լիգան միակ տիտղոսն է, որը մեզ պակասում է, բայց ոչ ոք այն մեզ նվեր չի տա:

Նման բան չի լինի, որ ինչ-որ մեկը իջնի երկնքից և մեզ հանձնի այդ տիտղոսը»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ Չեմպիոնների լիգայում կարողացավ 2021 թվականին դուրս գալ եզրափակիչ, որտեղ Լոնդոնի «Չելսին» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։ Ինչ վերաբերում է նախորդ մրցաշրջանին, ապա «Քաղաքաբնակները» կիսաեզրափակչում դուրս մնացին Մադրիդի «Ռեալից», որն ի վերջո նվաճեց գավաթը: