Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ Մյունխենի «Բավարիայից» «Բարսելոնա» տեղափոխության մասին։
«Քաղաքական տեսանկյունից այս հարցին դժվար է պատասխանել։ Ես աջակցում եմ Մադրիդի «Ատլետիկոյին», բայց նաև Իսպանիայի կառավարության ղեկավարն եմ։ Ես կասեմ, որ նա հիանալի ձեռքբերում է «Բարսելոնայի» համար»,- ասել է պաշտոնյան Լեհաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:
Սանչեսը հույս է հայտնել, որ լեհ հարձակվողի գալով կատալոնական ակումբը կկարողանա ավելի լավ հանդես գալ եվրոպական ասպարեզում, ինչն օգուտ է ողջ իսպանական ֆուտբոլի համար։
Լևանդովսկին «Բարսելոնա» է տեղափոխվել այս ամառ՝ «Բավարիայի» հետ երկարատև բանակցություններից հետո: