🎥 Լապորտան Լաս Վեգասի փողոցներից մեկում պարել է անծանոթ կնոջ հետ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հանգստանում է Լաս Վեգասում:

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում Լապորտան քաղաքի փողոցներից մեկում պարում է անծանոթ կնոջ հետ։

Կատալոնական ակումբն ավարտում է իր ԱՄՆ շրջագայությունը, որը ներառում էր կանգառներ Մայամիում, Լաս Վեգասում և Դալլասում:

Տուրի ընթացքում «Բարսելոնան» հաղթեց «Ինտեր Մայամիին» (6:0), հաղթեց Մադրիդի «Ռեալին» (1:0) և ոչ-ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ (2:2):