Մոնցան թոփ տրանսֆեր է նախատեսում

Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին հնարավոր է կարիերան շարունակի իտալական Ա Սերիայում:

Ըստ Daily Mail-ի՝ 35-ամյա ռմբարկուի ծառայություններով հետաքրքրված է իտալական ֆուտբոլի էլիտար դիվիզիոնի նորեկը՝ «Մոնցան»։

Այս պահին Կավանիի գործակալն ակտիվ բանակցություններ է վարում Ա Սերիայի դեբյուտանտի ղեկավարության հետ։Կավանիի համար մրցավազքում «Մոնցայի» գլխավոր մրցակիցը իսպանական «Վիլյառեալն» է։

Ուրուգվայցու վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որից նա հեռացել է այս ամառ և այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։