Անգլիայի հավաքականի երկրպագուները պիրոտեխնիկա են պայթեցրել Իտալիայի հավաքականի հյուրանոցի մոտ

Անգլիայի երկրպագուները հուլիսի 11-ի գիշերը ճայրթրուկներ են վառել Իտալիայի հավաքականի հյուրանոցի մոտ, հայտնում է The Sun-ը:

Իտալիայի հավաքականը բնակվում է Myddelton Lodge երկհարկանի շքեց կոմպլեքսում: Անգլիայի հավաքականի երկրպագուները տեղական ժամանակով 2:30-ին պիրոտեխնիկա են պայթեցրել հյուրանոցի ավտոկայանատեղիում: Այդուհանդերձ, հաղորդվում է, որ հյուրանոցի բոլոր համարներն ամբողջովին ձայնամեկուսացված են:

Եվրո-2020-ի եզրափակչում միմյանց հետ կմրցեն Իտալիան և Անգլիան: Հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 11-ին, և կմեկնարկի ժամը 23:00-ին:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: