Լա Լիգայի նորեկը հետաքրքրված է Ռեալի ֆուտբոլիստի ծառայություններով

Լա Լիգայի նորեկ «Վալյադոլիդը» կարող է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասին:

28-ամյա հարձակվողը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին:

Սակայն այժմ Մադրիդի «Ռեալին» սպառնում է մնալ ամբողջովին առանց Բենզեմայի փոխարինողի։ Լուկա Յովիչը միացել է «Ֆիորենտինային», Բորխա Մայորալը մոտ է «Խետաֆեին» միանալուն, իսկ Մարիանո Դիասը կարող է տեղափոխվել «Վալյադոլիդ», հայտնում է Defensa Central-ը:

Լա Լիգայի նորեկը ցանկանում է ուժեղացնել իր կազմն այս ամառ՝ Իսպանիայի բարձրագույն խմբի հաջորդ առաջնությունում տեղն ապահովելու համար: