Եվրո-2020-ի եզրափակչում անգլիացի երկրպագուները 10 անգամ ավելի շատ կլինեն իտալացիներից

Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակչին, որը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, մոտ 67,5 հազար հանդիսական ներկա կգտնվի: Անգլիացի երկրպագուները տրիբունաներում գրեթե 10 անգամ ավելի կլինեն, քան իտալացիները: Այս մասին ՈՒԵՖԱ-ի տվյալներին հղում կատարելով՝ հայտնում է Italy24news-ը:

Եվրո-ի եզրափակչին մոտ 58 հազար անգլիացի երկրպագու ներկա կլինի, մինչդեռ իտալացի երկրպագուների թիվը մոտ 6650 կլինի: Հանդիսականների մնացած մասը կկազմեն անկախ երկրպագուները:

Հիշեցնենք՝ «Ուեմբլի» մարզադաշտը 90 հազար հանդիսական է տեղավորում, սակայն կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մարզադաշտը թույլատրվել է զբաղեցնել միայն 75%-ով:

Եվրո-2020-ի եզրափակչում միմյանց հետ կմրցեն Իտալիան և Անգլիան: Հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 11-ին, և կմեկնարկի ժամը 23:00-ին:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: