Ռոման բանակցություններ է վարում ՄՅՈՒ-ի հետ՝ անգլիական ակումբի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային կարող է կարիերան շարունակել «Ռոմայում», հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ է հետաքրքրված իվուարցի խաղացողի հետ պայմանագիր կնքելու հարցում, ում հետ նա նախկինում աշխատել է 2016-ից 2018 թվականներին։ Ակումբները բանակցություններ են սկսել հնարավոր տրանսֆերի շուրջ։

Բայիի գործող պայմանագիրը «Ման․Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt-ը 28-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում իվուարցին 7 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։