Նա ամեն ինչ ճիշտ արեց․ Կլոպ

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլը» կորցրեց իր լավագույն խաղացողներից մեկին՝ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն հեռացավ թիմից:

Աֆրիկացի ֆուտբոլիստը որոշել է միանալ Մյունխենի «Բավարիային»: Այս տրանսֆերի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Յուրգեն Կլոպը.

«Ինձ տեղեկացրին, որ Մանեն նոր մարտահրավեր է փնտրում։ Եթե ​​նա իսկապես ուզում էր դա, ուրեմն նա ամեն ինչ ճիշտ արեց։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում իր նոր թիմում։ Շատ կլավ խաղացող տեղափոխվեց Մյունխեն։ Ես լավ եմ վերաբերվում Սադիոյի որոշմանը, կկարոտեմ նրան»,- մարզչի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Մանեի տրանսֆերը «Բավարիային» արժեցել է 32 միլիոն եվրո։ Նրա հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր։