Հայտնի են Փարիզի Օլիմպիական խաղերի տոմսերի արժեքները

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական կայքում հայտնվել է Փարիզի Օլիմպիական խաղերի տոմսերի մասին տեղեկատվություն։

Ըստ կազմակերպիչների՝ կվաճառվի մոտ 10 մլն տոմս։ Պաշտոնական վաճառքը կմեկնարկի այս տարվա դեկտեմբերին։ Դրանցից ավելի քան մեկ միլիոնը կվաճառվի 24 եվրո գնով, բոլոր տոմսերի մոտ կեսը՝ 50 եվրոյով, մյուս երրորդը՝ 100 եվրոյով։

Մնացած 15%-ը կառաջարկվի ավելի բարձր գներով։ Ամենաթանկ տոմսի արժեքը կկազմի մոտ 950 եվրո։

Օլիմպիական խաղերի ծրագիրը ներառում է մրցումներ 32 մարզաձևերում։ Ընդհանուր առմամբ կանցկացվի 329 մրցում։

Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։