Չավին խոսել է Մեսսիի՝ Բարսելոնա վերադառնալու հավանականության մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի` կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին իր կարծիքով։

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ անհամբեր սպասում է Մեսսիի վերադարձին:

«Հիմա անիմաստ է խոսել Լեոյի` «Բարսելոնա» վերադառնալու մասին, նա պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ, ուստի սկզբունքորեն դա անհնար է։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա ամեն ինչ ապագայում։

Լապորտան արդեն ասել է, որ հույս ունի, որ Մեսսիի պատմությունը մեր ակումբում դեռ ավարտված չէ»,- Չավիի խոսքերն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

35-ամյա արգենտինացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։