Էրիկ տեն Հագը ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստների համար կոշտ կանոններ է սահմանել և խստորեն հետևում է դրանց իրականացմանը։
Մասնավորապես, ինչպես նշում էThe Athletic -ը, «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին անգամ մարզիչը ծայրահեղ քայլերի է դիմել՝ խաղացողներից մեկին տուն ուղարկելով։
Ֆուտբոլիստի անունը չի նշվում: Հայտնի է միայն, որ խաղացողը երկու անգամ համարձակվել է ուշանալ մարզումից։
Բացի այդ, այժմ ֆուտբոլիստներին արգելվում է ալկոհոլ օգտագործել ցանկացած պաշտոնական խաղից յոթ օր առաջ։ Ինչպես նաև՝ բոլոր կերակուրները պետք է հաստատվեն ակումբի պատասխանատու սննդաբանի կողմից: