Սաութգեյթ․ Ուզում ենք տիտղոսը տուն վերադարձնել

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը ասել է, թե իր վրա ինչ տպավորություն են թողել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ի ու վարչապետ Բորիս Ջոնսոնի նամակները։

«Ֆանտաստիկ է։ Նման նամակները շատ կարևոր են։ Պատկերացնում ենք ժողովրդին ու ուրախ ենք, որ կարողացել ենք հետք թողնել, բայց հիմա ուզում ենք վերցնել ու տիտղոսը տուն վերադարձնել։ Այս բոլոր մարդկանց համար»,- Սաութգեյթի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

Իտալիա-Անգլիա եզրափակիչը կկայանա հուլիսի 11-ին Լոնդոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: