Պերեսը, Լապորտան և Անյելին հանդիպել են Լաս Վեգասում

Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նախագահները ճաշել են ԱՄՆ-ում, հայտնում է Mundo Deportivo-ն։

Լաս Վեգասի Four Seasons հյուրանոցում կայացել է Ֆլորենտինո Պերեսի, Ժոան Լապորտայի և Անդրեա Անյելիի հանդիպումը։

Հարկ է նշել, որ «Ռեալը», «Բարսան» և «Յուվեն» դեռ չեն լքել Սուպերլիգայի նախագիծը և չեն հրաժարվել մրցաշարն անցկացնելու ծրագրերից:

Այս երեք ակումբները մասնակցում են Ֆուտբոլի Soccer Champions Tour մրցաշարին ԱՄՆ-ում։