Մրցաշարերում ամենաշատ գումար վաստակած թենիսիստների լավագույն տասնյակը

Նովակ Ջոկովիչն իր կարիերայի ընթացքում ամենաշատն է վաստակել բոլոր թենիսիստների շրջանում։ Խոսքը միայն մրցաշարերում վաստակած մրցանակային գումարների մասին է։ Նա այդ ցուցանիշով առաջ է Ռաֆայել Նադալից և Ռոջեր ֆեդերերից։

Ըստ Boardroom-ի, իսպանացի Ռաֆայել Նադալը 2022 թվականին վաստակել է մոտ 6,4 միլիոն դոլար, մինչդեռ Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցել մրցաշարերի: Ռաֆայի ընդհանուր եկամուտը կարիերայում այժմ կազմում է 131,338,131 դոլար, իսկ Ֆեդերերի եկամուտը կազմում է 130,594,339 դոլար:

Միաժամանակ Նադալը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ առաջատարը սերբ Նովակ Ջոկովիչն է՝ 158,996,253 դոլար մրցանակային գումարով։

Վարկանիշում նրանց հաջորդում են Էնդի Մարեյը (62,895,316 դոլար), Փիթ Սամպրասը (43,280,489 դոլար), Սթեն Վավրինկան (35,052,919 դոլար), Ալեքսանդր Զվերևը (32,407,055 դոլար), Դավիդ Ֆերերը (31,483,911 դոլար), Անդրե Աղասին (31,483,911 դոլար) և Մարին Չիլիչը ($30,588,972)։